Սաակաշվիլին հիվանդացել է Ռադայի մոտ ստեղծված վրանային քաղաքում
ՄիջազգայինՈւկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հիվանդացել է, սակայն Ռադայի մոտ ստեղծված վրանային քաղաքից չի հեռանում: Այս մասին հայտնել են Սաակաշվիլիի կողմնակիցները, փոխանցում է Elise Journal-ը:
Սաակաշվիլիի վատ ինքնազգացողության մասին հայտել է նաեւ NewsOne-ը: Հաղորդվում է, որ նրա կողմնակիցները տեսախցիկով չնկարահանվելիս հայտնել են, որ Սաակաշվիլին հիվանդացել է:
Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը դիմել է Ազգային ոստիկանությանը Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում հայտարարելու համար: Նախօրեին Ուկրաինայի գլխավոր դատախազը Սաակաշվիլիին 24 ժամ էր տվել՝ իր պահվածքի մասին մտածելու մասին, իսկ նրա կողմակիցներին, թե ում հետ են՝ Ուկրաինայի՞, թե՞ Սաակաշվիլիի: Նա քաղաքական գործչին առաջարկել էր դեկտեմբերի 6-ին քննիչի մոտ հարցաքննության գալ: