Մինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետ սպաները կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր
Հասարակություն2017 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարել Արտակ Զաքարյանկան բժիշկ-մասնագետ սպաները կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր:
Կառավարության նիստում Պաշտպանության նախարարի տեղակաը նշեց, որ որոշման նախագծով նախատեսվում է 2017 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել ՀՀ ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի, ինչպես նաև այդ նույն ամսին զորացրել սահմանված ժամկետում ԶՈՒ-ում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:
«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել դեկտեմբեր ամսին ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները»,- ասաց Զաքարյանը: