Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությանը, առաջնորդները քննարկել են Երուսաղեմի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Թրամփի հայտարարությունից հետո բախումներ են սկսվել պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են: