Կարեն Գրիգորյանը Պենանգ Օփենի առաջատարներից է
ՍպորտԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է հաջող ելույթները Մալայզիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 8-րդ տուրում Գրիգորյանը սև խաղաքարերով առավելության է հասել մրցակցի նկատմամբ: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նա ունի 7 միավոր և կիսում է առաջին ու երկրորդ տեղերը:
Պենանգ Օփենին մասնակցում են 134 շախմատիստ, այդ թվում 7 գրոսմայստեր և 18 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: