Բաղմանյան ջան, փախի՛, մտափոխվել են
ՎերլուծականՈւշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչպես գիտենք, օրեր առաջ, զբաղեցրած պաշտոնից ազատվել էր սկանդալային գեներալ Հայկազ Բաղմանյանը: Մեկ անգամ չէ, որը նրա անունը շրջանառվել է մութ ու սկանդալային պատմությունների կիզակետում:
Հանրությանն իրապես զարմացրեց այն հանգամանքը, որ Բաղմանյանին հենց այնպես ազատեցին պաշտոնից: Մեր հասարակական և քաղաքական գործընթացների համատեքստում, դա իհարկե բնական երևույթ է, երբ իշխանությունները յուրայիններին չեն նեղացնում, այլ ուղարկում են վաստական միլիոնները վայելելու: Ցանկացած նորմալ երկրում, նման գեներալները վաղուց արդեն վանդակավոր արևի շողեր վայելելիս կլինեին:
Ամեն դեպքում, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը մեկ անգամ չէ, որ հայտնվել կոռուպցիոն սկանդալում, ինչո՞ւ ստուգումներ չեն արվում նյութերով, պնդեց, որ «Մեզ նրա ազատման պատճառների մասին հայտնի է այնքան, որքան հայտնի է ամբողջ հանրությանը, եւ այդ պատճառները որեւէ հանցավոր դրսեւորման մասին տեղեկություններ չեն պարունակել»:
Սակայն ավելացնելով, Դավթյանը նշում է, որ եթե ունենան համապատասխան նյութեր կամ որոշակի փաստեր, անկախ Բաղմանյանի կարգավիճակից, քրեական գործ կհարուցվի:
Սա կարող է նշանակել երկու բան: Կամ Դավթյանը խոսում է պարզապես խոսելու համար և հերթական միտքն է արտահայտում: Կամ այս անգամ նրա միտքը մերկապարանոց չէ և համապատասխան ակնարկ է պարունակում: Եթե երկրորդն է, ապա Բաղմանյանը շատ արագ պետք է իր գլխի ճարը տեսնի:
Ֆռռիկենց Մկո