Դուբայում կբացվի «սաֆարի» կենդանաբանական այգի 300 միլիոն դոլար արժողությամբ
Հասարակություն1 միլիարդ դիրհամ (270 միլիոն դոլար) արժողությամբ Դուբայի Dubai Safari կենդանաբանական այգին այցելուների համար իր դռները կբացի երեքշաբթի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կենդանաբանական այգին մեծամասամբ աշխատում է արեւային էներգիայով եւ էկոլոգիապես «մաքուր» նախագիծ է։ Այգին զբաղեցնում է 119 հեկտար տարածք։
Ծրագրի առաջին փուլում կենդանաբանական այգի են տեղափոխվել 3,5 հազար կենդանիներ:
Այն կառուցված է բաց «սաֆարի» սկզբունքով, որտեղ կարելի է զբոսնել հատուկ տրանսպորտով: «Կլինեն «ասիական, աֆրիկյան եւ արաբական գյուղեր», ինչպես նաեւ անասնաբուժական հիվանդանոց եւ հետազոտական կենտրոն»,-նշված է հաղորդագրության մեջ: