Մովսիսյանը և Օզբիլիսը կմասնակցեն բարեգործական աճուրդի
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակի» անդամներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը մասնակցելու են բարեգործական աճուրդի:
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովը կազմակերպում է բարեգործական աճուրդ, որի հասույթը կտրամադրվի Գլուշակովի հայրենի քաղաքում մարզական համալիր կառուցելուն: Հայաստանի ազգային թիմի հարձակվողն աճուրդին ներկայացրել է «Սպարտակի» իր շապիկը, իսկ Օզբիլիսը' ազգային ընտրանու շապիկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը:
Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության 12 տուրից հետո զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը' հավաքած 19 միավորով: