Պուտինն Անկարայում Էրդողանի հետ կքննարկի Սիրիայի ու Երուսաղեմի շուրջ վերջին զարգացումները
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին կժամանի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Այցի շրջանակում երկու երկրների նախագահները կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայի ու Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վերջին զարգացումները:
Էրդողանն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել էին նոյեմբերի 22-ին Սոչիում: