Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են
ՍպորտՇվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը.
«Յուվենտուս» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)
«Բազել» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)
«Սեւիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռոմա» (Իտալիա)
«Չելսի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)
«Բավարիա» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 13-14-ին, 20-21-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 6-7-ին և 13-14-ին: