Բելառուսում ՀՀ դեսպանությունը մասնակցել է դիվանագիտական բարեգործական տոնավաճառին
ՀասարակությունԴեկտեմբերի 9-ին Մինսկի Պեկին հյուրանոցում կայացել է Սուրբ Ծննդյան բարեգործական տոնավաճառ, որը կազմակերպել է դեսպանների, դիվանագետների և օտարերկրյա ներկայացուցիչների կանանց Մինսկի միջազգային ակումբը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, տոնավաճառին ակտիվ մասնակցություն է ունեցել Բելառուսում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հայկական ապրանքները, հուշանվերները, ինչպես նաև հայկական խոհանոցի ուտեստներն ու քաղցրավենիքները: Միջոցառմանը նաև կատարմամբ հանդես է եկել «Էրեբունի» պարային համույթը:
Հայկական տաղավարը լայնորեն լուսաբանվել է տեղական ԶԼՄ-ների կողմից: