Իջևանում մոտոցիկլետով վրաերթի հետևանքով քաղաքացի է մահացել
Հասարակություն«ՄՏՐ» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Իջևանի Անկախության փողոցում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13.00-ին, վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Սվետլանա Բեգլարյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը և Սվետլանա Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ս. Բեգլարյանը ժամը 16.15-ին մահացել է: Կատարվում է քննություն: