Էրդողանը հայտնել է, որ մտադիր է ևս մեկ անգամ հանդիպել Պուտինի հետ Սոչիում
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է ևս մեկ անգամ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում՝ սիրիական հարցի կարգավորումը քննարկելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Այսօր մենք նույնպես քննարկեցինք Սիրիայի հարցը: Մասնավորապես քննարկեցինք որոշումները, որոնք ընդունվել են Սոչիի հանդիպման ժամանակ: Մենք քննարկեցինք՝ ինչ ենք կարող անել դրանից հետո, և որոշել, որ երկրորդ անգամ կրկին կհանդիպենք Սոչիում այդ գործընթացի համար և քննարկել՝ ինչ լրացուցիչ քայլեր ենք կարող ձեռնարկել քաղաքական գործընթացը խթանելու համար», - ասել է Էրդողանը` Պուտինի հետ հանդիպումից հետո:
«Մյուս կողմից, լինելով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներ, կարծում եմ, որ մենք զգալի ներդրում կունենանք Ժնևի բանակցություններում», - հավելել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պալատ՝ բանակցություններ վարելու համար: