Աշխատավարձ առանց ջանքերի չի բարձրանում: Դրա համար մի քիչ ներդրում է պետք անել: Ներկայացնում ենք տարբերակներ, որոնց շնորհիվ ձեր աշխատավարձը կբարձրանա:

Տարբերակ 1. Հարցրեք. Ուղղակի հարցրեք տնօրենին, թե ինչ հավելյալ աշխատանք պետք է անեք՝ գումարը բարձրացնելու համար: եթե նա սկսում է մտածել, ապա մի շտապեք ձեր տարբերակն ասելու, քանի որ հնարավոր է նա ավելի թեթև գործ ավելացնի:

 

Տարբերակ 2. Մշակեք տարբերակ և ներկայացրեք տնօրենին: Տարբերակում պետք է լինի փոխշահավետ համաձայնություն:

Տարբերակ 3. Կարող եք այլ տարբերակ ներկայացնել. Օրինակ, որ կազմակերպությունը վճարի ձեր տաքսու կամ ընդմիջման գումարը: Դա ևս կնպաստի գումարային հատվածին:

Տարբերակ 4. Եթե ոչինչ չի օգնում գտեք այլ աշխատանք: Եթե տնօրենը գնահատում է ձեզ, նա կբարձրացնի աշխատավարձը՝ ձեզ չկորցնելու համար:

Տարբերակ 5. Ավելի լավ է փորձեք բացել ձեր իսկ անձնական բիզնեսը: Շատ ավելի լավ կասավորվի ամեն ինչ և կլինի ձեր ղեկավարման ներքո: