Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հունաստան
ՔաղաքականՀունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հրավերով դեկտեմբերի 12-13-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Աթենք, ուր հանդիպումներ կունենա Հունաստանի բարձրագույն ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: