Գյուլբուդաղյանցը կմնա «Փյունիկ»-ում
Սպորտ«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հերքում է շրջանառվող լուրերն այն մասին, որ թիմը կարող է գլխավորել ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ակումբից: «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը շարունակելու է իր աշխատանքն ակումբում՝ թիմը նախապատրաստելով առաջնության երկրորդ հատվածին:
Հայաստանի առաջնության առաջին փուլից հետո Երևանի «Փյունիկ»-ը 17 միավորով նախավերջին տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտ»-ը, որն ունի 30 միավոր: