Վրաստանն առայժմ Ուկրաինայից Սաակաշվիլիի արտահանձնման մասին հարցման պատասխանը չի ստացել
ՄիջազգայինՎրաստանն առայժմ Ուկրաինայից նախկին նախագահ Սաակաշվիլիի արտահանձնման մասին հարցման պատասխանը չի ստացել: Այդ մասին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
«Վրաստանը ուկրաինական կողմից որեւէ պատասխան չի ստացել Միխայիլ Սաակաշվիլիի արտահանձնման մասին հարցմանը: Ինչ վերաբերում է Ուկրաինայում իրականացվող Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ գործի հետաքննությանը, ապա դա Ուկրաինայի ներքին գործն է», - ասել է նա երեքշաբթի:
Դեկտեմբերի 10-ին Վրաստանի մշակույթի նախարար Միխայիլ Գեորգաձեն հայտարարել էր, որ Թբիլիսին «մտադիր չէ չեղարկել Սաակաշվիլիի արտահանձնման մասին հարցումը: Ուզում եմ միեւնույն ժամանակ նշել, որ Վրաստանից Ուկրաինա այդ հարցով նոր հարցում չի արվել»,- ասել է նա: