Իտալիայում մաֆիայի հետ կապի մեղադրանքով 48 մարդ է ձերբակալվել
ՄիջազգայինԻտալիայի ոստիկանությունը Կալաբրիայում 48 մարդ է ձերբակալել «Նդրանգետա» մաֆիոզ խմբավորման հետ կապի մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ձերբակալվածները կասկածվում են հանցավոր դավադրության, վնասի հասցման, շորթման, արժեքավոր իրերի ապօրինի տեղափոխման եւ զենքի ապօրինի պահման մեջ: 44 մարդ ձերբակալվել է, մնացածը գտնվում են տնային կալանքի տակ: Խուզարկության արդյունքում ոստիկանությունը առգրավել է ընդհանուր առմամբ 25 մլն եվրոյի թանկարժեք իրեր: