Հայաստանի ռուսական ռազմակայանում Սահմանադրության օրը նշել են միջոցառմամբ
Հասարակություն«Կա այսպիսի մասնագիտություն՝ պաշտպանել հայրենիքը» համառուսաստանյան ռազմահայրենասիրական ակիցիայի շրջանակներում Հայաստանի ռուսական ռազմակայանի տարածքում անցկացվել Է զինծառայողների ու քաղաքացիական անձնակազմի իրազեկման միասնական օր:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, այդ միջոցառումը Ռուսաստանի Սահմանադրության օրն անցկացվել Է Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորներում: Միջոցառման հյուրերն են դարձել դիվանագիական կորպուսի, զինվորական դատարանի, դատախազության եւ Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչները:
Ուժային կառույցների ներկայացուցիչները ռուսական ռազմակայանի զինծառայողներին պատմել են Սահմանադրության, իրենց իրավունքների եւ պաշտոնեական ու քաղաքացիական պարտականությունների կատարման կարեւորության մասին ինչպես Ռուսաստանի Դաշնության տարածքում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս: Միջոցառման շրջանակներում հյուրերը ծանոթացել են զենքի ու ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշներին, ինչպես նաեւ այցելել են «Ռազմական փառքի» հուշահամալիր եւ զորամասի ռազմապատմական թանգարան: