Հնդկաստանում 5 զինվորականներ են կորել ձնահոսքի փլուզումից հետո
ՄիջազգայինՀնդկաստանի բանակի 5 զինծառայողներ անհետ կորել են Ջամու եւ Քաշմիր նահանգներում ձնահոսքի փլուզումից հետո, հայտնում է Indian Express պարբերականը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Պարբերականի տեղեկություններով՝ ձյան առատ տեղումները, որ վերջին օրերին լեռնային շրջաններում չեն ընդհատվում, մի քանի ձնահոսքերի փլուզում են առաջացրել: Արդյունքում 3 զինվորական կորել է Գուրեզ շրջանում, եւս 2-ը՝ Նաուգամ շրջանում: Ներկայումս իշխանություններն արդեն սկսել են որոնողափրկարարական գործողությունը:
Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտի կանխատեսումներով՝ առաջիկա օրերին Ջամուում եւ Քաշմիրում ավելի շատ տեղումներ կլինեն, ինչն էապես կդժվարացնի անհետ կորած զինծառայողների որոնումները: