Դոլարն ու եվրոն էժանացել են, իսկ ռուբլին՝ թանկացել
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կազմել է 484.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.64 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 646.00 դրամ (նվազել է 2.06 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 570.43 դրամ (նվազել է 1.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.23 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 246.46 դրամ, ոսկի՝ 19,411.26 դրամ, պլատին՝ 13,759.01: