Ավստիայում պայթյունից հետո Եվրոպայի մի քանի երկրների գազամատակարարումը դադարեցվել է
ՄիջազգայինԱվստրիայի գազաբաշխիչ կայանում պայթյունից հետո եվրոպական մի քանի երկրների գազամատակարարումը դադարեցվել է, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով E-Control կարգավորողին:
«Ներկայումս տարանցիկ մատակարարումները դադարեցվել են Իտալիայի, Սլովենիայի եւ Հունգարիայի ուղղությամբ: Մենք աշխատում ենք սահմանափակումների արագ վերացման վրա»,- հայտարարել են E-Control-ից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստորին Ավստրիա դաշնային հողում Բաումգարտեն քաղաքում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել: