Արսեն Վենգերը հաստատել է, որ «Արսենալը» բանակցում է Օզիլի հետ
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ներկա պահին «զինագործները» բանակցություններ են վարում թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ:
Ավելի վաղ ֆրանսիացի մասնագետը հայտարարել էր, որ ցանկանում է մինչև ծննդյան տոները տեղեկանալ 29-ամյա գերմանացու որոշման մասին:
Օզիլի գործող պայմանագրի ժամկետը «Արսենալի» հետ լրանում է 2018 թվականի ամռանը:
«Բանակցություններ վարում ենք բոլորի հետ: Ամեն դեպքում, մեր դուռը միշտ բաց է: Այլևս ոչինչ չեմ կարող ասել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «Tribalfootball»-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Օզիլը մասնակցել է 13 հանդիպման, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: