Ռուս դիվանագետները հեռացել են Եմենից
ՄիջազգայինԵմենում ՌԴ դեսպանության բոլոր աշխատակիցները հեռացրել են Եմենից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հաշվի առնելով Սանայում տիրող իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի դիվանագիտական ներկայությունը Եմենում», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ դեսպանն ու դեսպանության աշխատակիցների մի մասը կշարունակեն կատարել իրենց գործունեությունը՝ գտնվելով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում:
Ավելի վաղ, սաուդյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական ինքնաթիռը Եմենի մայրաքաղաքից տարհանել է դիվանագիտական առաքելության աշխատակիցներին:
Սանայում շարունակվում է զինված հակամարտությունը հուսիթ ապստամբների և նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակիցների միջև: Արդեն հարյուրավոր մարդիկ են զոհ գնացել ռազմական գործողություններին: