Թրամփը ստորագրել է 2018-ի պաշտպանական բյուջեն
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ստորագրել է երկրի պաշտպանական բյուջեն 2018-ի ֆինանսական տարվա համար:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, պաշտոնապես ԱՄՆ-ում 2018-ի ֆինանսական տարին սկսվել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի ընդունման ընթացակարգի ձգձգումը պայմանավորված է Կոնգրեսում փաստաթղթերի երկու տարբերակի համաձայնեցմամբ, որոնք պատրաստել էին սենատն ու ներկայացուցիչների պալատը: Վերջնական տարբերակը համաձայնեցվել է նոյեմբերի 16-ին:
692 մլրդ դոլար ծավալով բյուջեն փոքր-ինչ ավելին է, քան պահանջել էր ԱՄՆ վարչակազմը: Ի լրումն այլ ծախսերի՝ այն որոշ միջոցներ է նախատեսում կապված Ռուսաստանի հետ: Մասնավորապես, նախատեսվում է 4.6 մլրդ դոլարի տրամադրել Եվրոպայում դաշնակիցների աջակցման նախաձեռնությանը, որն ուղղված է «ռուսական ագրեսիան» զսպելուն:
Նշվում է նաև, որ 4.4 մլն դոլար է հատկացվելու հակահրթիռային պաշտպանությանը, այդ թվում՝ ԿԺԴՀ-ից եկող սպառնալիքից պաշտպանության համար ԱՄՆ սահմանին սարքավորումներ տեղադրելուն: