Տղամարդն ընկերուհուն ստիպել է մերկ քայլել փողոցով՝ այլ տղամարդուն նամակ գրելու համար
LifestyleBlognews.am-ը գրում է.
26 –ամյա Ջեյսոն Մելոն՝ գտնելով սեռական բովանդակությամբ նամակներ ընկերուհու հեռախոսում, վերջինիս ստիպել է մեր վիճակում քայլել Նյու – Յորք քաղաքի փողոցներից մեկով։ 25 –ամյա աղջիկը, ում անունը չի հրապարակվում, դատարանում ցուցմունք է տվել, նշելով, որ իր նախկին ընկերը փորձել է խեղդել իրեն, իսկ փողոց նետելուց հետո սեփական սմարթֆոնով ձայնագրել կատարածն ու սպառանացել սպանել վերջինիս։

Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, տեսագրելու ընթացքում տղան բազում վրավորական բառեր է օգտագործել՝ աղջկան անառկ ու աղբ անվանելով։ Լսվել են նաև տարատեսակ սպառնալիքներ։
Աղջկա տված ցուցմունքի համաձայն Մելոն փորձել է նաև արձանիկով հարվածել նրա գլխաին այն ժամանակ, երբ իրենց 2 ամսական դուստրը պառկած է եղել մահճակալին՝ իրենցից մի քանի մետր հեռավորության վրա։




Այս պահի դրությամբ Ջեյսոն Մելոն դատարանում անցնում է որպես մեղադրյալ, իսկ մեղքի հաստատման դեպքում վերջինիս սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։ Նման մեծ պատիժը պայմանավորված է այն հանգամանքով, որ երիտասարդը փորձել է հագուստ վաճառելով գումար վաստակել՝ համացանցում հիթ դարձած տեսանյութից «աֆրիզմներ» ու լուսանկարներ տպելով գլխարկների ու վերնաշապիկների վրա։