Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մեկնարկում է պորտուգալական մրցաշարում
ՍպորտՀեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը մեկնարկում է Պորտուգալիայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարը մեկնարկում է դեկտեմբերի 15-ին: Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գավաթի փուլի արծաթե մեդալակիր Էդգար Ստեփանյանը իր ուժերը կչափի սկրեչ ձևում: Հնարավոր է, որ հայ հեծանվորդը ևս մեկ մեկնարկ ունենա 4 կմ հետապնդում ձևում:
Ստեփանյանը փորձում է ավելացնել վարկանիշային միավորները, որոնք իրեն հնարավորություն կտան մասնակցելու հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնությանը: