Հայաստանի ռուսական ռազմակայանի ՌԷՊ-ի մասնագետները ճնշում են պայմանական հակառակորդի կապի միջոցները
ՀասարակությունՀայաստանի ռուսական ռազմակայանի ռադիոԷլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանման զինծառայողներն սկսել են ուսուցումն «Ինֆաունա» արդի համալիրներով: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, նոր ժամանած զինծառայողների հետ «Կամխուտ» զորավարժարանում անհատական պատրաստության պարապմունքները ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա կտեւեն մեկ ամիս:
Տեսական պարապմունքներում զինծառայողներն ուսումնասիրում են արդի սպառազինության եւ ռազմական տեխինկայի մարտավարական-տեխնիկական բնութագրերը, հնարավորությունները, շարհագործման կարգը եւ անվտանգության պահանջները:
Գործնական պարապմունքներում ռադիոԷլեկտրոնային պայքարի մասնագետները սովորում են երթայինից մարտական վիճակի բացել «Ինֆաունա» ռադիոԷլեկտրոնային պայքարի համալիրները եւ կատարել պայմանական հակառակորդի կապի ռադիոցանցերի ճնշման նորմատիվները:
Հայաստանի ռուսական ռազմակայանի ռադիոԷլեկտրոնային պայքարի ստորաբաժանման զինծառայողների ուսուցումը կավարտվի «Ինֆաունա» արդի համալիրների եւ մեծ արագության լայնընդգրկութային ռադիոհետախուզման ապարատների կիրառմամբ պայմանական հակառակորդի ապօրինի զինված կազմավորումների բջջային եւ արբանյակային կապի ավելի քան 500 ազդանշանների ճնշման եւ հետախուզման նորմատիվների հանձնումով: