Երուսաղեմի կարգավիճակի հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում. Պեսկով
ՄիջազգայինԵրուսաղեմի կարգավիճակի հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք այդ դիրքորոշմանը ծանոթ ենք, այն տվյալ դեպքում չի համընկնում մեր դիրքորոշման հետ: Երուսաղեմի, մերձավորարեւելյան կարգավորման հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը շատ լավ հայտնի է»,- ասել է Պեսկովը:
Հարցին՝ ռուսական կողմը Էրդողանի դիրքորոշումն արդյոք օգտակար համարո՞ւմ է Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ տարաձայնությունների կարգավորման տեսակետից, մամուլի քարտուղարը պատասխանել է, որ արդեն ասածին ավելացնելու ոչինչ չունի: