Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պիզելին վնասել է ոտքի մկաններից մեկը հերթական մարզման ընթացքում և ըստ ամենայնի բաց կթողնի մոտ երկու շաբաթ:
Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 13-րդ տուրում «Ալ-Շաբաբ»-ը տանը հյուրընկալել էր «Ալ-Ֆայզալի Հարմա»-ին և պարտվել է նվազագույն հաշվով: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 62-րդ րոպեին: Այդ տուրից հետո «Ալ-Շաբաբ»-ը 8-րդ տեղում է: