Ժոզե Մոուրինյու. Եթե ամեն ինչ պարզ լիներ չեմպիոնական մրցավազքում, կմեկնեի Լոս Անջելես հանգստի
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բորնմութին» հաղթելուց հետո խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին:
«Արդեն ասել եմ, որ պետք է շարժվենք առաջ խաղից խաղ: Պետք է փորձենք հաղթել նրանցից յուրաքանչյուրում: Առջևում «Վեսթ Բրոմվիչի» հետ բարդ հանդիպումն է: Չեմպիոնը որոշվում է մայիսում:
Եթե ամեն ինչ պարզ լիներ, արդեն արձակուրդի կմեկնեի Բրազիլիա կամ Լոս Անջելես»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է «BBC»-ն:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջում է 11 միավոր: