Ամերիկյան կործանիչները ռուսական ինքնաթիռներ են որսացել Սիրիայի երկնքում
ՄիջազգայինԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող F-22 կործանիչները օդ են բարձրացվել Սիրիայի երկնքում երկու ռուսական մարտական ինքնաթիռ որսալու համար:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկյան զինվորական ներկայացուցիչներին, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Եփրատ գետի հարակից շրջանում: Հեռուստաալիքի տվյալներով՝ ռուսական ինքնաթիռները հատել են դեէսկալացիոն գոտտու սահմանը, իսկ ամերիկյան կործանիչները մի քանի նախազգուշացնող լուսային ազդանշաններ են արձակել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տարածքում է գտնվել նաև ռուսական Սու-35 կործանիչը:
Հիշեցնենք, որ Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման մասին հուշագիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներն ստորագրել են 2015-ի հոկտեմբերի 20-ին: