Հնդկաստանում սպանության կասկածանքով երջանկության նախարարը հետախուզվում է
ՄիջազգայինՀնդկաստանում երջանկության նախարարի նկատմամբ սպանությանը առնչություն ունենալու կասկածանքով հետախուզում է հայտարարվել:
Ըստ BBC-ի՝ դատարանը կալանավորելու հրամանագիր է տվել Հնդկաստանի մեծությամբ երկրոդ նահանգի երջանկության նախարարի համար:
Նա կասկածվում է 2009 թվականին ընդդիմադիր գործչի սպանության մեջ:
53-ամյա Արյան 2016-ին դարձավ երջանկության նախարար: Նրան հանձնարարվել էր Մադյա Պրադեշայի բնակիչների «երջանկությունը եւ համբերությունը» ապահովել: