Ֆիլիպ Լամ. «Ոսկե գնդակը» վերածվել է հարձակվողների հայտնիության մրցույթի
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» եւ ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Ֆիլիպ Լամը կարծիք է հայտնել, որ պետք է փոփոխություններ կատարել «Ոսկե գնդակի» համար մրցույթում:
«Ժամանկն է վերափոխել «Ոսկե գնդակը»: Այն վերածվել է հարձակվողների միջեւ հայտնիության մրցույթի»,- նախկին պաշտպանի խոսքը մեջբերում է Sporf-ը:
Հիշեցնենք, որ վերջին 10 տարիներին «Ոսկե գնդակին» արժանացել են միայն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին: Նախորդ անգամ պաշտպանը «Ոսկե գնդակ» ստացել է 2006-ին: ԱԱ-2006-ից հետո նման պատվի արժանացել էր աշխարհի չեմպիոն դարձած իտալացի Ֆաբիո Կանավարոն: