ԱՄՆ-ն պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ հակամարտության ռազմական լուծմանը. Թիլերսոն
ՄիջազգայինԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի հարցին ռազմական լուծում տալուն, եթե ինչ-որ բան այնպես չգնա: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզ ասել է, որ ռազմական տեսանկյունից մենք պատրաստ կլինենք, եթե ինչ-որ բան այնպես չգնա: Եվ մեր զինված ուժերը պատրաստ են», - ասել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Փհենյանի հետ երկխոսության ուղիները բաց են մնում:
«Կապի մեր ուղիները բաց են մնում, Հյուսիսային Կորեան գիտի, որ դրանք բաց են, նրանք գիտեն, թե որտեղ է դուռը և ինչպես անցնել դրա միջով, երբ կցանկանան զրուցել», - հավելել է Թիլերսոնը: