Այս նոր տարուն ոչ մի դեպքում չնվիրեք այս իրեր
LifestyleԱմանորին բոլորս սկսում ենք նախապատրաստել սիրելի և հարազատ մարդկանց համար նվերներ: Այս տարի նվերների հարցում ևս պետք է հաշվի առնել Դեղին Շան քմահաճույքները:
Երեխաներին սովորաբար հատկացվում է ամենամեծ ուշադրությունը: Հաշվի առնելով շան վատ հարաբերությունները կատուների հետ` չնվիրեք երեխաներին իրեր, որոնց վրա պատկերված են կատուներ կամ կատու հիշեցնող խաղալիքներ: Եթե երեխան սիրում է ընտանի կենդանիներ և որոշել եք նրան կատու նվիրել, փոխարինեք այն շնով:
Կանանց մեծ մասը սիրում է զարդեր` վզնոցների տեսքով, սակայն այս տարի դրանք կարող են անախորժության հանգեցնել: Եթե որոշել եք կնոջը զարդ նվիրել, ընտրեք մատանի, ականջօղեր, թեվնոցներ, քանի որ վզնոցը շանը հիշեցնում է վզկապ: Շան ուժեղ հոտառությունը վատ կընդունի նաև օծանելիքի տեսքով նվերը:
Տղամարդկանց նվերի հարցում ևս պետք է ուշադիր լինել: Խորհուրդ չի տրվում նվիրել ներքնազգեստ, օծանելիք, ծակող գործիքներ, դրամապանակ: Սովորական թվացող այս նվերները շան համար այնքան էլ հաճելի չեն լինի: Երիտասարդներին ալկոհոլ նվիրելն այնքան էլ ցանկալի չի լինի: