«Ես վիրավորված եմ այս նողկալի մեքենայությունից». Շառլ Ազնավուր
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հերքել է թուրքական լրատվամիջոցի տարածած կեղծ ինֆորմացիան:
«Ես «Posta» թերթին հարցազրույց չեմ տվել: Ես վիրավորված եմ այս նողկալի մեքենայությունից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազնավուրը:
Հիշեցնենք, որ թուրքական Posta պարբերականը գրել էր, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը Շառլ Ազնավուրին է հանձնել Թուրքիայի իզմիթցիների կողմից իրեն հասցեագրված «Ոսկե սոսի» մրցանակը։
Թերթը գրել էր նաև, որ Ազնավուրի հետ իբրև կայացած հարցազրույցի ընթացքում վերջինս նշել է, որ եթե Իզմիթում ծնված իր մայրը տեսներ այս մրցանակը, երջանիկ կլիներ: