Ամանորյա շատ գեղեցիկ բուխարի սեփական ձեռքերով․ քայլ առ քայլ
LifestyleԱմանորի ամենասիրելի ու հետաքրքիր մասը տան հարդարումն է։
Իսկ դուք արդեն հասցրե՞լ եք զարդարել ձեր տունը։ Վերջերս լայն տարածում են գտել արհեստական բուխարիները, որոնք ձեր տանն էլ ավելի տոնական տեսք կհաղորդեն։
Ահա, ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես շատ քիչ գումար ծախսելով պատրաստել իրականից գրեթե չտարբերվող բուխարի։
Ձեզ անհրաժեշտ են ստվարաթղթե արկղեր, աղյուսների տեսքով թղթեր, սովորական սպիտակ թղթեր և տաք սիլիկոնե սոսինձ կամ ինքնակպչուն ժապավեն։ Եթե խանութներում չեք կարողանում գտնել աղյուսների տեսքով թղթեր, ապա համացանցից ներբեռնեք աղյուսների նկար և տպեք սովորական թղթի վրա։