Վալվերդեն հայտնել է, թե երբ կվերադառնա Դեմբելեն
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն խոսել է թիմի ֆրանսիացի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի վերականգնման ժամկետների մասին.
«Դեմբելեի հետ ամեն ինչ կարգին է: Այս շաբաթ նա միացել է թիմի ընդհանուր խմբի մարզումներին: Իհարկե, ամբողջ ուժով նա դեռ չի կարողանում մարզվել:
Նրա վերականգնումն ընթանում է ծրագրվածի պես: Կարծում եմ, որ նա կվերադառնա հունվարին: Ռիսկային է նրան խաղերին ընդգրկել ավելի շուտ»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է «Marca»-ն: