Ինտերն առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում
ՍպորտԻտալիայի առաջնության 17-րդ տուրում Միլանի «Ինտերը», որը ընթանում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում, սեփական հարկի տակ մրցեց «Ուդինեզեի» հետ:
Հանդիպումն անակնկալ արդյունք ունեցավ և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Կևին Լասանյայի, Դե Պաուլի և Անտոնին Բարակի գոլերը հաղթանակ պարգևեցին Մասիմո Օդդոյի ֆուտբոլիստներին: Միլանյան ակումբի կազմում միակ գոլը խփեց Մաուրո Իկարդին:
Այս պարտությունն առաջինն էր «ներաձուրիների» համար այս մրցաշրջանում:
Այս պարտությունից հետո «Ինտերը» մնաց իր 40 միավորով, սակայն նրան հետապնդող «Նապոլին» ու «Յուվենտուսը» այս տուրում հաղթանակ տանելու դեպքում կշրջանցեն Լուչիանո Սպալետիի թիմին: «Ուդինեզեն» 21 միավորով 11-րդն է:
«Ինտեր»-«Ուդինեզե»՝ 1:3
գոլերը՝ Իկարդի (15) - Լասանյա (14), Դե Պաուլի (61), Բարակ (77)