Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող քաղաքացու հանցակցին
ՄիջազգայինՍանկտ Պետերբուրգի շրջանային դատարանը շաբաթ ձերբակալել է Կազանի Աստվածամոր տաճարում ահաբեկչություն իրականացնել նախապատրաստվող տղամարդու ենթադրյալ հանցակցին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հետաքննության վարկածով՝ Ռուսաստանի քաղաքացի Անտոն Կոբեցը նոյեմբերից ի վեր աջակցություն է ցուցաբերել նախօրեին ձերբակալված Եվգենի Եֆիմովին պայթյուն իրականացնելու համար հարմար վայր ընտրելու հարցում և խորհուրդներ է տվել ահաբեկչության իրականացման համար:
Մինչև 2018-ի փետրվարի 14-ը վերջինիս համար որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը Սանկտ Պետերբուրգի մեկուսարանում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եֆիմովը մետաղական կոնտեյներ է վարձակալել Լուժսկայա փողոցում, որտեղ պայթուցիկ նյութեր է պատրաստել: