Տորես. Իտալական ֆուտբոլում կային բաներ, որոնք ինձ ապշեցնում էին
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով նախկինում խաղացել է «Միլանում», պատմել է իտալական ֆուտբոլի հանդեպ իր վերաբերմունքի մասին.
««Միլանում» ես անցկացրել եմ 10 խաղ և այդպես էլ չեմ հասցրել հասկանալ, թե ինչ է նշանակում իտալական ֆուտբոլ: Կային բաներ, որոնք ինձ ապշեցնում էին: Ինձ զարմացրեց այն փաստը, որ Չեզենայում խաղադաշտի խոտածածկն ամբողջովին արհեստական էր:
Բարձրակարգ մակարդակում նման պայամաններում չէի խաղացել: Ես մտովի մի քանի տասնյակ տարի հետ տեղափոխվեցի:
Կարծում եմ, որ Ա Սերիան ավելի հետաքրքիր կլինի, եթե չեմպիոնական մրցավազքին միանան նաև այլ ակումբներ: «Յուվենտուսն» ու «Ինտերը» այնտեղ առաջ են բոլորից»,- իսպանացի հարձակվողի խոսքերը մեջբերում է «Торреса TuttoNapoli»-ն: