Սաակաշվիլին հայտարարել է հանուն Ուկրաինայի կյանքը զոհելու պատրաստականության մասին
ՄիջազգայինՈւկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է զոհել կյանքը, որպեսզի «կանգնեցնի դիկտատուրան»: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նրա գրել է ֆեյսբուքյան էջում:
Իր հաղորդագրության մեջ Սաակաշվիլին կոչ է արել դեկտեմբերի 17-ին դուրս գալ «իմպիչմենթի համար երթի»:
«Եթե դիկտատուրան դադարեցնելու համար իմ ազատությունն ու նույնիսկ կյանքն անհրաժեշտ լինեն, ես հաստատում եմ իմ պատրաստականությունը դրանք զոհաբերելու: Ես պայքարելու եմ մինչև վերջ և մինչև մեր ընդհանուր հաղթանակը», - գրել է նա:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սաակաշվիլին նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ առաջարկելով վերջինիս հաշտվել: