Հնդկաստանում զբոսաշրջիկ կանանցով օդապարիկը վայրէջք է կատարել բանտի բակում
Երկու օտարերկրացի կին զբոսաշրջիկներ սաստիկ քամու պատճառով օդապարիկով պատահաբար վայրէջք են կատարել Հնդկաստանի բանտերից մեկի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հաղորդել են տեղի զանգվածային լրատվամիջոցները:
Նոյեմբերի 4-ին աղջիկները թռչելիս են եղել Ռաջասթանի նահանգի անապատի վրայով, երբ թռիչքը կառավարող մարդը կորցրել է դրա նկատմամբ վերահսկողությունը և հարկադրված է եղել կատարելու անհետաձգելի վայրէջք: Վայրէջքի ամենամոտ վայրը եղել է ոստիկանական տեղամասը, սակայն քամու պոռթկումն օդապարիկը տարել է ոչ հեռու գտնվող բանտի տարածք:
Միջադեպից հետո տեղի իշխանություններն այդ մարզում արգելել են օդապարիկների թռիչքները, հաղորդել է «ինտերֆաքս»-ը: