Որեւէ ծեծկռտուք չի եղել․ Մանուկյանն ու Բագրատյանը հերքում են
ՀասարակությունAraratnews.am-ը գրում է.
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջեւ որեւէ միջադեպ, այդ թվում եւ ծեծկռտուք տեղի չի ունեցել։ ԱԺ պատգամավորներ Արթուր Մանուկյանն ու Սերգեյ Բագրատյանը Araratnews.am-ի հետ զրույցում հերքեցին լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումները, թե «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից մեկի աշխատասենյակում իրենց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արթուր Մանուկյանը տեղի ունեցածի վերաբերյալ կարճ արձագանքեց, նշելով, որ որեւէ նման դեպք տեղի չի ունեցել։ Աշխատանքային բարձր քննարկումը ըստ նրա որակվել է որպես վիճաբանություն։
Նույնը պնդեց նաեւ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Նման բան չէր կարող լինել մի քանի պատճառով։ Առաջինը՝ երբ, որ մենք քվեարկությունը բոյկոտեցինք, դուրս եկանք եւ գնացինք խմբակցություն։ Այնտեղ մոտ տասը պատգամավորով քննարկում էինք, արդյո՞ք չքվեարկելն էր ճիշտ, թե դեմ քվեարկելը։ Հաշվարկ ենք արել, բարձր- բարձր խոսել ենք։ Դուրս որ եկանք լրագրողներ էին դռան մոտ, եւ քայլելով գնացի Դավիթ Մանուկյանի աշխատասենյակ։ Այնտեղից էլ Դավիթն ու Արթուրը դուրս եկան։ Նա ինձ թեւանցուկ արեց, եւ մենք խոսում էինք, թե որն էր ճիշտ։ Ես ասեցի այսպես, այնպես։ Երեւի դա են նկատի ունեցել, որ բարձր ենք խոսել, եւ կապել են իրար, բայց որեւէ նման բան չի եղել»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։
Շարունակությունը՝ այստեղ: