Կնոջ և 3 դուստրերի հուզիչ անակնկալը Սարգիս Գրիգորյանի 38–ամյակին
LifestyleTert.amLife-ը գրում է.
Դերասան Սարգիս Գրիգորյանը երեկ տոնել է 38–ամյակը, ինչի առթիվ ամենամտերիմ մարդկանց հետ հավաքվել են Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Անընդհատ խնջույքների մեջ գտնվող զույգը հիմա հանգիստ շփման կարիք ունի, այդ իսկ պատճառով որոշել է ընտանեկան տոնը նշել խաղաղ միջավայրում։ Tert.am Life–ը ներկա է եղել երեկույթին և ֆիքսել հետաքրքիր պահերը։ Ի դեպ, կինն ու 3 դուստրերն անսպասելի անակնկալ էին պատրաստել հայրիկի համար։
Էվան, Յանան և Նարեն երգում են Սարգսի համար։ «Էվան ու Յանան մի ամիս առաջ տատիկին ասել էին, որ պապայի ծննդին ուզում են երգել Ռոզա Ֆիլբերգի Мой отец երգը։ Շատ ուրախացա, որ իրենք են մտածել ինչ անակնկալ անել հայրիկին։ Որպեսզի ավելի հետաքրքիր լիներ առաջարկեցի ստուդիայում ձայնագրենք և փոքրիկ տեսահոլովակ հավաքենք։ Բնականաբար, իրենց քույրիկը` Նարեն էլ պետք է մասնակցեր այս ամենին։ Երգն այդքան էլ իր սրտով չէր, բայց քանի որ երեխաներն էին ընտրել, չփոխեցինք։ Կարծում եմ` յուրաքանչյուր հայրիկի համար սա ավելի հուզիչ նվեր է, քան որևէ այլ բան»,– ասաց Մանոն ու հավելեց, որ Էվան շատ լուրջ էր մոտենում այս ամենին, իսկ Յանան ու Նարեն ավելի խաղարկային էին վերաբերում «գործին», զվարճանում էին։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ: