ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Գրիգոր Գրիգորյանին
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է բարերար Գրիգոր Գրիգորյանին եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու եւ երկրի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար: