Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կարևորում է երկխոսության միջոցով միջկրոնական լարվածության նվազեցումը
ՀասարակությունՀորդանանում դեկտեմբերի 15-17-ը տեղի է ունեցել Կրոնների և մշակույթների երկխոսության համաշխարհային կենտրոնի միջկրոնական համաժողովը, որի ընթացքում քննարկվել է արաբական աշխարհում գոյություն ունեցող իսլամական և քրիստոնեական համայնքների ու նրանց կրոնական ազատությունների միջև երկխոսության և փոխգործակցության համար հարթակի ստեղծման հնարավորությունը:
Համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ներկայացրել է դոկտոր Ժան Սալմանեանը:
Նկատի ունենալով վերջին տարիների ընթացքում Միջին Արևելքի դիմագրաված մարտահրավերները, որտեղ կրոնական պատկանելիության պատճառով եղել են զոհեր և տարբեր շրջաններում ավերածություններ,լ ներկաներն անդրադարձել են երկու կրոնները և մշակույթները միմյանց մերձեցնելու, ինչպես նաև իսլամա-քրիստոնեական կապերն ավելի ամրապնդելու հնարավորությանը:
Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Ժան Սալմանեանը շեշտել է, որ միայն երկխոսության միջոցով է հնարավոր միջկրոնական լարվածության նվազեցումը: