Արարատի մարզում մառախուղ է. Հայաստանի որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհնին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի մարզում մառախուղ է:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: