Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ի ժամը 17:30-ի դրությամբ՝ Արտաշավանի, Աշտարակի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում անձրև է տեղում:
Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:
Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: