Ջորջ Կլունին իր 14 մտերիմ ընկերներից յուրաքանչյուրին նվիրել է 1 միլիոն դոլար
LifestyleԱրդյոք հնավո՞ր է այդպիսի բան: Ջորջ Կլունին իր 14 լավագույն ընկերներից յուրաքանչյուրին նվիրել է 1 միլոին դոլլար: Orer.am-ը կներկայացնի մանրամասները.

Ջորջ Կլունին կարող է համարվել ամենաշռայլ աստղերից մեկը. Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ 4 տարի առաջ, 56-ամյա դերասանն, իր 14 մտերիմ ընկերներից յուրաքանչյուրին նվիրել է 1 միլիոն դոլլար: Այդ մասին պատմել է նրա մտերիմ ընկեր և գործընկեր Ռենդի Գերբերը: Նա պատմում է, որ Կլունին նրանց բոլորին հրավիրել էր ընթրիքի: Կլունիի ընկերներից ոմանք բավականին ունևոր են, սակայն կան այնպիսինները, որոնց միջոցները սուղ են: Գերբերը հիշում է, որ մի ժամանակ Կլունին, երբ դեռ նոր էր սկսել դերասանական կարիերան, գրպանում գրոշ անգամ չուներ:
Երբ հյուրերն արդեն ժամանել էին, Ջորջը տվեց նրանցից յուրաքանչյուրին գումարը և ասաց.«Երբ ես նոր էի եկել Լոս-Անջելես, հյուրանոցի գումար չունեի և գիշերում էի ձեր բազմոցներին: Առանց ձեզ, ես չէի դառնա այն, ինչ կամ: Այս գումարը կբավականացնի, որ հիպոտեկը վճարելու կամ երեխաներին լավ դպրոց ուղարկելու համար»: